Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ

moditrump0-1770799946825-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Հնդկաստանը շարունակում է նավթ ներկրել Ռուսաստանից, սակայն, նրա խոսքով, միայն աննշան ծավալով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Հիմա նրանք շատ քիչ են գնում։ Նրանք մեծապես կրճատել են գնումները, և ես պարզապես մի փոքր մղել եմ նրանց (այդ ուղղությամբ – խմբ.)»,-ասել Է Թրամփը Fox Business ալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել հնդկական ապրանքների համար 25% մաքսատուրքի չեղարկման մասին՝ պնդելով, որ Հնդկաստանը, իբր, պարտավորվել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և սկսել ամերիկյան էներգակիրներ գնել: