Երբ ես այցելեցի Հայաստան, մենք կանգնեցինք Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողամտության խոսեցինք Հայոց ցեղաuպանnւթյան մասին. Նենսի Փելոսի

pilosi-genocide-7-1770801733438-770x_

Երբ ես 2022 թվականին որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ այցելեցի Հայաստան, մեր Կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողամտության խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է։ Այս մասին գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին:

«Այդ ճշմարտությունը վերահաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձևը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը 2021 թվականին ցուցաբերեց բարոյական առաջնորդություն՝ պաշտոնապես ընդունելով այն. մի դիրքորոշում, որը ամոթալիորեն հետ է շրջվել Թրամփի վարչակազմի կողմից։

Խորը հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ փոխնախագահը ջնջում է այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերի հիշատակը և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում»:

Հիշեցնենք, որ երեկ Վենսի X-ի էջում հրապարակված գրառումը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին, ջնջվել է, հետո հրապարակվել՝ առանց «Հայոց ցեղասպանnւթյnւն» բառերի: