Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսկովը՝ Վենսի այցի մասին

49689581-0-0-3072-1728-1920x0-80-0-0-a6094e5ed6c9fd6369bf62155d780f65-1770804452305-770x_

Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են ՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Դրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք։ Միևնույն ժամանակ, մենք և Բաքվի, և Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։