Մենք առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն․ Նիկոլ Փաշինյան
Գործնական առումով ստացանք այն, ինչ սպասում էինք։ Հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ Վենսի այցը, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն: Այս ամենը Խաղաղության օրակարգի արդյունքն է։ Միացյալ Նահանգների փոխնախագահը մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ-ի քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն»,-նշել է նա:
