Իսրայելի վարչապետի ազդեցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունների վրա անընդունելի է․ Լարիջանի
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի ազդեցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունների վրա անընդունելի է։
«Ամերիկացիները պետք է իմաստուն մտածեն և թույլ չտան, որ նա ակնարկի, որ «ես ուզում եմ գնալ և ամերիկացիներին սովորեցնել միջուկային բանակցությունների հիմունքները»։ Նրանք պետք է զգոն լինեն»,-հայտարարել է դիվանագետը։
Այսօր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ՝ Թրամփի հետ բանակցությունների և իրանական հարցը քննարկելու համար։ Ամերիկացի առաջնորդի հետ հանդիպումը նախատեսված է փետրվարի 11-ին։
