Այո՛, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց՝ թող այս մի հարցը ես լուծեմ, համաձայնվեցի. Հովիկ Աբրահամյան

2278005-0-0-1599-903-600x0-80-0-0-a038390f883c34bcf0451f1f03fc22e3-1770731603735-770x_

Այո՛, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց՝ թող այս մի հարցը ես լուծեմ, համաձայնվեցի: Այս մասին դատարանի բակում լրագրողներին է ասել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելավ այն հարցին, թե արդյոք գործարար Նարեկ Նալբանդյանն է վճարել իր գրավի 25 մլն դրամը:

«Մարդկային ընկերական հարաբերությունների համար է վճարել, ինքն իմացավ, որ դատարանի կողմից նման որոշում է կայացվել, առաջարկեց՝ ասաց թող այս հարցը ես լուծեմ, ես էլ համաձայնվեցի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել էր 25 մլն դրամ գրավով։ «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել էր գործարար Նարեկ Նալբանդյանը։