Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն

l-66x0wh-1854x1080z-04241-1770709697750-770x_

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։

«Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի, անկախ նրանից՝ մենք սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ, այն վաղը չի անհետանա։ Այն մեր կողքին է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։

Հետևաբար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ռուսների հետ եվրոպական քննարկումների վերսկսումը՝ առանց միամիտ լինելու, առանց ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու, բայց այս քննարկման մեջ երրորդ կողմից կախված չլինելու նպատակով»։