Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան
Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են։
Գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով Նորաշեն 2 շենքի հետ կապված խնդրին, որի մասին բարձրաձայնել էին բնակիչները։
«Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են և ժամանակավորապես ծածկվել են տախտակներով, սակայն տախտակները հանում են շենքի ավարտական ակտը Տիգրան Ավինյանի կողմից «օրենքով» ստորագրելուց հետո։
Ու շենքի կառուցապատողը 2023թ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ՔՊ-ի կուսակցության դրամահավաքին փոխանցել է կես միլիոն դրամ։
Իսկ 2023թ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի սրտի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր։
Նիկոլ Փաշինյան դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»։
