Ուկրաինան և Ֆրանսիան սպառազինnւթյան համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը ստորագրել են երկու երկրներում սպառազինության համատեղ արտադրության մասին մտադրությունների նամակ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքով՝ սա ճանապարհ է հարթում Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում լայնածավալ համատեղ նախագծերի իրականացման համար։
Մասնավորապես, երկու երկրների կառավարություններն ու պաշտպանական ընկերությունները կենտրոնանալու են ռադիոէլեկտրոնային պայքարի նորարարական համակարգերի մշակման վրա։
Ֆյոդորովը նշել է, որ Ուկրաինան շահագրգռված է SAMP/T, «Mistral» և «Crotale» համակարգերի, ինչպես նաև դրանց համար նախատեսված զինամթերքի մատակարարումների շարունակականությամբ։ Նա և իր ֆրանսիացի գործընկերը պայմանավորվել են աշխատել SAMP/T համակարգի կատարելագործման ուղղությամբ՝ բալիստիկ սպառնալիքներին ավելի արդյունավետ դիմակայելու համար։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, նախատեսվում է երկիր ուղարկել ֆրանսիական «Mirage 2000» բազմաֆունկցիոնալ կործանիչների նոր խմբաքանակ։
«Ներկայումս դիտարկվում է Ուկրաինային հեռահար զենքի, մասնավորապես՝ SCALP հրթիռների մատակարարման հարցը»,- նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
