Սահմանադրական հանրաքվեի «ճանապարհային քարտեզը»․ ինչու է այն անհնար մինչև 2026-ի ընտրությունները. Civilnet

image2-2-1536x864-1770643293961-770x_

Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում վերջին շրջանում կրկին ակտիվացել են նոր Սահմանադրության ընդունման հնարավոր ժամկետների վերաբերյալ քննարկումները։ Շահարկումների առիթ դարձավ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած այն հայտարարությունը, թե մայր օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի 2026-ի մարտին։ Այս մասին գրում է Civilnet-ը:

Որոշ քաղաքական ու լրատվական շրջանակներ այս ժամկետը մեկնաբանեցին որպես սահմանադրական հանրաքվեի գործընթացի փաստացի մեկնարկ՝ պնդելով, թե իշխանությունը, տեղի տալով «արտաքին ճնշմանը», շտապում է փոխել սահմանադրությունը մինչև 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրությունները կամ հանրաքվեն անցկացնել ընտրությունների հետ միաժամանակ։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է՝ արդյոք գործող սահմանադրական և իրավական ընթացակարգերի պայմաններում հնարավոր է Սահմանադրության փոփոխությունը մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կամ դրանց հետ զուգահեռ։

Ի՞նչ է նշանակում «նախագիծը պատրաստ կլինի մարտին»

Նախևառաջ հարկ է հստակեցնել, որ արդարադատության նախարարի նշած ժամկետը վերաբերում է բացառապես նախարարության կողմից նախագծի աշխատանքային տարբերակի մշակման ավարտին։ Սրբուհի Գալյանը հստակ նշել է, որ հանրաքվեի անցկացման ժամկետ դեռևս որոշված չէ, իսկ գործընթացը կկազմակերպվի խորհրդարանական ընտրություններից հետո միայն այն ժամանակ, երբ տեքստը բավարար չափով «կոմունիկացված» լինի հանրության հետ։

Դեռ 2025-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսպիսով, թե՛ գործադիրի ղեկավարը, թե՛ ոլորտային նախարարը հերքել են ընտրություններին զուգահեռ կամ մինչև այդ հանրաքվե անցկացնելու մտադրությունը։

Իրավական ընթացակարգերն ընդդեմ ժամկետային շահարկումների

Գործող օրենսդրությունը և սահմանադրական ընթացակարգերը գործնականում անհնար են դարձնում հանրաքվեի անցկացումը մինչև 2026-ի ընտրությունները, քանի որ գործընթացը ենթադրում է մի շարք պարտադիր փուլերի հաջորդական իրականացում։

Ըստ վարչապետի 2022 թվականի N 111-Ա որոշման՝ մշակված տեքստը նախ պետք է քննարկվի և հաստատվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից՝ կոնսենսուսով կամ ձայների առնվազն երկու երրորդով։ Այս մարմնում ընդգրկված են ոչ միայն գործադիրի ներկայացուցիչեր, այլև մարդու իրավունքների պաշտպանը, քաղհասարակության անդամներ և ընդդիմադիր պատգամավորներ։ Վերջիններս բոյկոտում են խորհրդի աշխատանքը։

Գործող Սահմանադրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման իրավունքը վերապահված է պատգամավորների մեկ երրորդին, կառավարությանը կամ 200 հազար քաղաքացու։ Ընդ որում՝ կառավարությունը չունի հանրաքվե նշանակելու լիազորություն. այն միայն նախաձեռնում և Ազգային ժողով է ներկայացնում նախագիծը։

Հաջորդիվ, որպես ձևավորված քաղաքական և ինստիտուցիոնալ պրակտիկա, մեկնարկում են հանրային քննարկումները։ Դրան զուգահեռ՝ թեև օրենքով սահմանված չէ, սակայն նախագիծն ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով, ինչը կարող է ամիսներ տևել։

Այնուհետև գործընթացը տեղափոխվում է Ազգային ժողով, որտեղ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված է առավելագույնը երկամսյա ժամկետ՝ նախագիծը քննարկելու և որոշում կայացնելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: