Հետախուզվողները հայտնաբերվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

628250203-1288582739961742-3930931867181170853-n-1770637906577-770x_

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաղաղ Դոնի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 56-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 3-ից Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար. խափանման միջոցը՝ կալանք։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական նաշխատանքի արդյունքում փետրվարի 6-ին բաժին է ներկայացել Լորուտ գյուղի բնակիչ 40-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: