Ռուսաստանն Անքորիջի բանակցություններում ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը. Լավրով
Ռուսաստանն Անքորիջի բանակցություններում ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը, հայտարարել է Լավրովը։
«Եթե մենք դրան մոտենանք տղամարդավարի, ապա խնդիրը պետք է լուծվի։ Պուտինը բազմիցս ասել է, որ այն, ինչ նրանք ասում են Ուկրաինայում և Եվրոպայում, Ռուսաստանի համար նշանակություն չունի։ Մենք հստակ տեսնում ենք Եվրամիության ռեժիմների մեծ մասի «քարանձավային» ռուսաֆոբիան՝ շատ քիչ բացառություններով»,- նշել է նա։
Լավրովի խոսքով, ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ ընդունել Անքորիջում Ուկրաինայի վերաբերյալ իր առաջարկները, մինչդեռ Ռուսաստանը պայծառ ապագա չի տեսնում ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում։
