ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է. Արման Եղոյան

517165549-24560004933596684-2110659882352269394-n-1770630141842-770x_

Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քան մեկ երրորդով կրճատվել է: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը:

«Ըստ Եվրոստատի՝ 2025 թվականին ԵՄ անդամ երկրներում ապաստան հայցած (ժողովրդական լեզվով ասած՝ հանձնված)՝ ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2850, ինչն ավելի քան 34 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ցուցանիշից (4330 քաղաքացի) և ավելի քան 46 տոկոսով պակաս է նույն ցուցանիշի՝ Սերժ Սարգսյանի և Տաշիրի Կարեն Կարապետյանի իշխանության տարիների (2009-2017) տարեկան միջինից (5280 քաղաքացի)։ Եվ ընդհանրապես, սրանից ավելի քիչ հայցեր եղել են միայն քովիդային 2020 և 2021 թվականներին, ակնհայտորեն, պայմանավորված լոքդաունի և օդային ուղևորափոխադրումների շեշտակի կրճատման հետ։

 

Համոզված եմ, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ՝ այս թիվն է՛լ ավելի է նվազելու։

 

Միանգամից պատասխանեմ բոլոր այն հոռետեսներին, որոնք կասեն, թե այս նվազումը կապված է ԵՄ մեկնելու հնարավորությունների ինչ-ինչ ֆիզիկական սահմանափակումների հետ․ 2025 թվականին 2024 թ․ համեմատ՝ Հայաստանից ԵՄ օդային ճանապարհով ուղևորափոխադրումների թիվը աճել է 178․000-ով (որից 87,000-ը մեկնումների, իսկ 91,000-ը ժամանումների աճն է)։ Այսինքն ոչ թե ԵՄ-ում ֆիզիկապես հայտնվելու հնարավորություններն են նվազել, այլ այնտեղ ապաստան հայցելու և մնալու կարիքը և(կամ) ցանկությունը։ Ու 2025-ը այդ առումով բեկումնային տարի էր»,-գրել է նա:

Возможно, это графический образ (‎текст "‎8000 7000 tƯ นนนทุนน tpynutnnlu unughu นนตุพน์ иywииwй R3 punupughutnh phun (2009-2025 (.מ 7705 6000 2009-2017 .מוובן ununtyuu - 5280 5535 5800 5000 6765 4430 2009-2024 2024 ਮम. ununtyul นวจนทน์- 4580 4000 47804360 4780 4360 4090 4075 3000 4670 2000 5175 3740 4470 1000 4330 2105 2850 1220 0 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025‎"‎)