Համաշխարհային աստղեր են այցելելու. դեռ անուններ չեմ տա. պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև երկու կամ ավել համաշխարհային աստղեր հրավիրել ՀՀ. Գևորգ Պապոյան
Անուններ չեմ տա, կգա ժամանակ՝ Կառավարությունը դրա մասին կասի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ովքեր են լինելու այն համաշխարհային աստղերը, ովքեր առաջիկայում կայցելեն Հայաստան:
«Ես ասել եմ, որ մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև երկու կամ ավել համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան:
Սա զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է, որովհետև նման միջոցառումներով՝ օրինակ, մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը:
Եթե մարդիկ հետևում են սիրելի աստղին ու պայմանական, չեն հասցնում գնալ վերջինիս, օրինակ՝ Աթենքի համերգին, իմանում են, որ 2 ամիս հետո Երևանում համերգ է լինելու, ու գալիս են Երևան: Սա պետք է լինի ոչ թե 5-6 տարին մեկ, այլ հաճախ»,- նշել է նա:
