Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվում պահվող հայերի մասին հայտարարության պատճառով
Ադրբեջանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, այս մասին Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել են APA-ին։
Դեսպանին բողոքի նոտա են հանձնել Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գլխավորած «Լազարևյան ակումբի» երեկվա՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ կայացված դատավճռի վերաբերյալ հայտարարության համար։
