Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով

photo-2026-02-06-15-03-58-1770377438667-770x_

Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ, ասել է Լավրովը։

«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ։ Նրանք զանգահարում են և խնդրում են մեզ չհրապարակել այդ զրույցները։ Ոմանք նույնիսկ այստեղ են հայտնվում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը RT-ին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդների կողմից «նման փակ, գաղտնի շփումների ընթացքում» արված հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում նրանց հրապարակավ ասածներից։

«Նույն հին կոչերը. եկեք վերջ տանք ռուս-ուկրաինական պատերազմին, ինչ-որ բան պետք է արվի»,- ասել է Լավրովը։

You may have missed