ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Դեյվիդ Ալենն է (տեսանյութ)
Ուրախությամբ ներկայացնում ենք ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ
«Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024թ․ որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջ մղման հարցում»։
