ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ Թրամփ

1750698380-1749810780-trump-1024x576-1-1770320166901-770x_

ԱՄՆ-ն և Ռուսաստանը չպետք է երկարաձգեն ՌՀՍՊ պայմանագիրը, այլ պետք է մշակեն նոր համաձայնագիր, այս մասին հայտարարել է Թրամփը։

«Նախկին պայմանագիրը երկարաձգելու փոխարեն (ամերիկյան կողմից վատ բանակցված համաձայնագիր, որը, ի թիվս այլ բաների, կոպտորեն խախտվում է), մենք պետք է մեր միջուկային փորձագետներին հանձնարարենք մշակել նոր, բարելավված և արդիականացված պայմանագիր, որը ուժի մեջ կմնա առաջիկա երկար տարիներին»,-նշել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության դադարեցումից հետո Մոսկվան գործելու է պատասխանատու և հավասարակշռված, բայց բաց է մնում ռազմավարական իրավիճակի կայունացման ուղիներ գտնելու համար: