Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. Թրամփ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկապես լավ առաջնորդներ են: Այս մասին, լույթ ունենալով Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա հերթական անգամ հիշեցրել է մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործում իր դերի մասինէ ասելով. «Ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»:
Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինտոնի խաղաղության գագաթնաժողովի և դրա արդյունքների մասին՝ Թրամփն ընդգծել է, որ երկու երկրները երկար տարիներ հակամարտում էին, սակայն իրեն հաջողվել է ամեն ինչ արագ կարգավորել:
