Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը` մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

image-05-02-26-08-22-1-1770309566685-770x_

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում այսօր մեկնարկեց մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

10մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճեց ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները ստորև։

10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.

Մ18տ. / Հայկ Սարգսյան – 9-րդ տեղ,

Մ18տ. / Արմեն Գևորգյան – 25-րդ տեղ,

Մ16տ. / Արտակ Ամիրյան – 13-րդ տեղ։