Արկադի Ղուկասյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

5197234823204900899-1770283897037-770x_

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քանի-որ Արկադի Ղուկասյանը 65 տարեկանից բարձր է, Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների համաձայն՝ նրան չեն կարող ցմահ ազատազրկում նշանակել:

Հիշեցնենք, որ նա գերեվարվել էր Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, և մինչև հիմա Բաքվի բանտում տեղի էր ունենում շինծու «դատավարություն»: