Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ:
Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի:
