ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ հանդիպել. Ռուբիո
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ հանդիպելու, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա նշել է, որ քննարկվում է, թե արդյոք այն տեղի կունենա Թուրքիայում, թե այլ վայրում։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի բանակցությունները Թեհրանի հետ պետք է ներառեն ոչ միայն միջուկային հարցը, այլև նրա հրթիռային ծրագիրը և մի շարք այլ հարցեր։
