4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

7cc40b0aaf8cfd768583ae3e59af6b57-1756309075171-770x-1770216525517-770x_

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 24-30-ը (2026թ․)։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Ալավերդի քաղաքում՝

Սայաթ-Նովա փողոց՝ հունվարի 27-ին և 29-30-ը,

Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հունվարի 25-ին,

Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Հրազդան քաղաքում՝ հունվարի 25-ին և 29-ին։

Արարատ քաղաքում՝ հունվարի 25-26-ը։