Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցություններն Օմանում անցկացնելու Իրանի խնդրանքին․ Axios

iran-ssha-1770186594719-770x_

Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու Իրանի խնդրանքին։ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում՝ ուրբաթ օրը։

Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով արաբական աղբյուրներին։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ ուրբաթ օրվա բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ ցանկանալով, որ դրանք տեղափոխվեն Օման։

Ըստ աղբյուրի՝ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել միայն Միացյալ Նահանգների հետ, և ոչ թե մի քանի արաբական և մուսուլմանական երկրների հետ, որոնք ներկա են լինելու որպես դիտորդներ։

You may have missed