Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերը

624571504-1308793571278137-9048979708456302787-n-1770131961021-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում շարունակական հանձնառությունն ու իրականացվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին:

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի: