Քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀՀ-ում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից. Գրիգորյանը՝ Ռիտերին

626007006-1291722069670297-451886895250203995-n-1770113341306-770x_

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար ու ընդգծել, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից: Ա.Գրիգորյանը Մ.Ռիտերին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Առաքելության ղեկավարը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ցուցաբերված աջակցության և համագործակցային հարաբերությունների համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: