Հաքան Ֆիդանի մոտ ողջույն էր և մեկնաբանություն մեր Կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ պահանջ էր, բռնnւթյան կոչ. ՀՌՀ նախագահ

504898157-10020987814614001-689783041632708269-n-1770122296457-770x_

Հաքան Ֆիդանի մոտ ընդամենը ողջույն էր և մեկնաբանություն մեր Կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ պահանջ էր, բռնության կոչ, որ ինչ-որ օտար երկիր ինտերվենցիա կիրառի Հայաստանի նկատմամբ: Այս մասին ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Եթե նույն Սոլովյովը ողջուներ ընդդիմության քայլը, որն ուզում է մասնակցել ընտրություններին, Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել, որևէ բռնության կոչ չկա, դա ողջունում է այն քաղաքական ուժին, որն իրենց կարծիքով, տանում է իրենց օրակարգը:

Վերջերս ՌԴ արտգործնախարարն ասել է՝ իր կարծիքով Հայաստանի հասարակությունը շատ լավ հասկանում է, որ եվրոպացիները սին խոստումներ են տալիս: Այստեղ խնդիր չկա, դա մենք չենք կարող ո՛չ արգելել, ո՛չ էլ այդպիսի խնդիր կա, դա ազատ տեղեկատվական հոսքերի ֆորմուլա է, որը Հայաստանը որդեգրել է»,- նշել է նա:

Հակոբյանը հավելել է, որ Սոլովյովի արգելված լինելը հանրային մուլտիպլեքսում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տիրույթում է: Այն հայ-ռուսական պայմանագրի կետ է՝ հայկական կողմից։

«Ինչ կապված է ցանցային օպերատորների հետ, այնտեղ շարունակվում են Սոլովյովի ելույթները, որովհետև Սոլովյովը ոչ միայն PTP, այսինքն՝ ռուսական պետական հեռուստաալիքով է ելույթ ունենում, այլ նաև Россия 24 քարոզչական ալիքով, որի հանդեպ նախարարությունը որևէ կարգավորում չունի»,- ասել է ՀՌՀ նախագահը: