Հայաստանին ԵԱՏՄ-ի անդամակցությունը բերում է իրական, շոշափելի օգուտներ․ Լավրով
Մենք արդյունավետ փոխգործակցում ենք եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանին՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունը բերում է իրական, շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հենվելով քաղաքական կոնյունկտուրային չենթարկվող փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա»,-նշել է Լավրովը։
