ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018-ի համեմատ 2025-ին աճել է ավելի քան 4,4 անգամ. նախարար
ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ․ 150 մլրդ դրամից 2025 թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն աճել է ավելի քան 4,4 անգամ։ Նույն ժամանակահատվածում շուկայում գործարքների ծավալն աճել է +3,8 անգամ։ Բաժնետոմսերի շուկան ևս զգալի զարգացում է ունեցել 2018-2025 թթ․ ընթացքում՝ 2018 թ․ 145 մլրդ-ից հասնելով 467 մլրդ դրամի, այսինքն աճել է 3,2 անգամ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
