Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է հավելյալ հետազոտություններ արվեն․ Վերա Խաչատրյան

photo-5188532583808045513-y-1770047375041-770x_

Ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանը թոքերի հետ կապված խնդիր ունի, Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Նա հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է հավելյալ հետազոտություններ արվեն։

«Որոշ ժամանակ հետո պետք է անպայման գնա ստուգման ու այդպես ժամանակ առ ժամանակ պետք է վերահսկողության ներքո լինի։ Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է։ Ամեն դեպքում, որ մեր կողքին է, մենք լավ ենք համարում։ Այս պահին հիմնականում կենտրոնացած են հենց սրտի հետ կապված խնդրի վրա, բայց ընթացքում պետք է էլի հետազոտություններ անցնի։ Թոքերի հետ կապված խնդիր էլ կա, դա էլ սրտի անբավարարության հետևանքով է։ Ընթացիկ պետք է դա էլ հետազոտվի»,- ասել է Վերան։