Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին

screenshot-2025-05-18-190905-1770041235384-770x_

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին, հաղորդում է Axios-ի լրագրողը։

Ըստ աղբյուրի՝ Թրամփի հատուկ բանագնացը կանգ կառնի ԱՄԷ մայրաքաղաքում՝ Իսրայել մեկնելու ճանապարհին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, այս շաբաթ բանակցություններ կվարի Նեթանյահուի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Ուիթքոֆը և Քուշները չեն մասնակցի փետրվարի 1-ին Աբու Դաբիում նախատեսված բանակցություններին, որը այդպես էլ չկայացավ։