Երևանում առաջին անգամ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը
Այսօր Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP):
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը և ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Զորան Բահտիյարևիչը։
Ծրագրին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ 51 ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչ բժիշկներ։
