Արմեն Գրիգորյանն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

626790974-1212734450949148-4260835674816010895-n-1770038649604-770x_

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: