Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

thumbs-b-c-fc9faa9b6a53ef192a5a09a051d1d662-1769948889927-770x_

Իրանում տեղական ժամանակով ժամը 8:41-ին տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Բուշեհր նահանգի Ասալուե շրջանում է։

Ինչպես հաղորդում է Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։