Առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ

photo-5469934619089112810-y-1769848671842-770x_

Առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Տեսանյութը սոցցանցերում հրապարակել է Տ․ Պսակ Մկրտչյանը:

«ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել է հոգևորականը։