Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան

1404111114590827435488034-1769860770941-770x_

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծը և գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան՝ հաղորդում է Tasnim News-ը:

«Վերջին փորձը ցույց է տվել, որ ոխերիմ թշնամիները, ներառյալ՝ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են հրահրել, պառակտել Իրանը:

Նրանք, օգտագործելով սոցիալական պահանջները, փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և լուծեն նրանց իրական խնդիրները: