Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

trump-1750743813020-770x-1769794647981-770x_

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ ես դադարեցրի 837 մարդու մահապատիժը… Նրանք (Իրանի իշխանությունները) պատրաստվում էին կախաղան հանել նրանց։

Եվ ես նրանց ասացի. եթե դուք դա անեք, ստիպված կլինեք վճարել այնպիսի գին, որը ոչ ոք երբեք չի վճարել։ Եվ նրանք նահանջեցին։ Ես գնահատեցի դա։

Բայց շատ մարդիկ դեռ մահանում են։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի հետո։

Ես կարող եմ մեկ բան ասել. նրանք ցանկանում են գործարք կնքել» ,-նշել է նա։