Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ Աշտարակի, Անիի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է

photo-5469931342029067235-x-1769789349503-770x_

Հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Աշտարակի, Անիի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։