Էրդողանը Ստամբուլում ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին

photo-5467403182544720633-x-1769784985930-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է այցով Ստամբուլում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է միջնորդել Իրան-ԱՄՆ հարաբերությունների էսկալացիայի նվազեցմանը։ Նա նշել էր, որ կհանդիպի Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ, որն այժմ գտնվում է Անկարայում: