Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել «Թրամփի ուղուն» միանալու տարբերակները. Զախարովա

36071310-0-39-3048-1754-1920x0-80-0-0-3c1ee9607a849d39eb133c8d8772687e-1769779975417-770x_

Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել «Թրամփի ուղուն» միանալու տարբերակները: Ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհ» նախագծին, ինչպես այն կոչվում է, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու մեր միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ»-ի եզակի փորձը։

Սակայն նախ, հավանաբար, արժե ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնության իրականացման և շահագործման բոլոր մանրամասները։ Ինչպես մենք հասկանում ենք, դրա մշակումը միայն սկզբնական փուլում է»։