Բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում․ ՊՆ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ

622410531-4310212262592634-1100253707877152182-n-1769783571819-770x_

Երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։ Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ է շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների հանդեպ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։