«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե Իսայան

screenshot-11-1769774461109-770x_

«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին՝ կրթություն, զբաղվածություն, սոցիալական պաշտպանություն, մարզային համաչափ զարգացում և հայրենադարձություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շաքե Իսայանը:

«Ծրագրի առանցքային ուժը դրա աղբյուրն է․ առաջարկները ձևավորվել են հենց ուսանողների և երիտասարդների կողմից՝ իրենց իրական փորձի, խնդիրների անմիջական առնչության և պահանջատիրական մտածողության հիման վրա։

Այստեղ երիտասարդը շահառու չէ, այլ լուծումների հեղինակ»,-գրել  է նա: