Հարցվածների 29.6%-ը օդի աղտոտվածությունն է համարում Երևանի ամենակարևոր խնդիրը, 26.5%-ը՝ խցանումները. սոցհարցում

44091660-0-181-960-721-1920x0-80-0-0-c76dce64f33b25259d6b1b57c69dbfd3-1769762484739-770x_

«GALLUP International Association»-ը «Երևանցիների ձայնը» հետազոտությունն է իրականացրել՝ Երևանի խնդիրների մասին:

Անցկացվել է 600 հեռախոսային հարցում՝ վերջին 1 տարվա ընթացքում Երևան քաղաքի փոփոխությունների մասին:

Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրների մասին պատասխանների հնարավորությունը մի քանիսն են եղել, ըստ քաղաքացիների՝ ամենամեծ խնդիրը օդի աղտոտվածությունն է:

Քաղաքացիների 29.6 տոկոսը նշել է օդի աղտոտվածության և բնապահպանական խնդիրները, 26.5 տոկոսը՝ խցանումները, 15 տոկոսը՝ հասարակական տրանսպորտի խնդիրները: