Զապորոժյեի ԱԷԿ-ն արդեն 2 տարուց ավելի ՌԴ վերահսկողության տակ է. արդյո՞ք Կիևը պատրաստվում է պայքшրով հետ վերցնել այն. Պեսկովը՝ Զելենսկու հայտարարության մասին

fb5bbe2ef5ea2cfcffb771dee476f03b-1769769733137-770x_

Կրեմլը տեսել է Զելենսկու հայտարարությունները Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը «առանց կռվի չհանձնելու» ծրագրերի մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետք է ուշադրություն դարձնել, որ Զապորոժյեի ԱԷԿ-ն արդեն 2 տարուց ավելի Ռուսաստանի վերահսկողության տակ է: Առաջանում է 1 հարց՝ արդյո՞ք կիևյան ռեժիմը պատրաստվում է կռվով հետ վերցնել Զապորոժյեի ԱԷԿ-ը», – նշել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չեն հանձնի ռուսներին առանց պայքարի: