SpaceX-ը փնտրում է ռուսական անօդաչու թռչող սարքերի վրա Starlink-ը արգելափակելու եղանակներ․ Միխայիլ Ֆեդորով

1731778786-4331-1769695501950-770x_

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտարարել է, որ SpaceX-ը արդեն զբաղվում է ռուսական անօդաչու թռչող սարքերի վրա Starlink-ի օգտագործման խնդրով։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի քաղաքների վրայով Starlink կապով ռուսական անօդաչու թռչող սարքերի հայտնվելուց մի քանի ժամ անց Պաշտպանության նախարարության թիմը կապ է հաստատել SpaceX-ի հետ և առաջարկել լուծումներ։

«Ես շնորհակալ եմ SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելին և անձամբ Իլոն Մասկին արագ արձագանքի և իրավիճակը կարգավորելու աշխատանքներ սկսելու համար», – ասել է նախարարը։