Արմավիր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում

screenshot-2026-01-27-201414-1769530460211-770x_

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են 21-ամյա Նարեկ Կարապետյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։