ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների հանդիպմանը

photo-2026-01-27-18-52-00-800x533-1769525810892-770x_

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, քննարկվել են միջազգային օրակարգը և ամփոփվել 2025 թվականին համագործակցության արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։

Դիվանագետների թվում էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը:

Նախանշվել են առաջիկա անելիքները, ներառյալ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։