Հրդեհ՝ Պտղունք գյուղում, այրվել են անասնագոմը և կից շինության փայտե կառուցատարրերից մոտ 1 քմ հատված

photo-5458570436271607229-y-1769489429151-770x_

Հունվարի 26-ին, ժամը 21։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Սոսեի փողոցում այրվում է մեկ հարկանի շինություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել է՝ 23:18-ին: Այրվել են անասնագոմը և կից շինության (մոտ 20 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 1 քմ հատված։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը կից շինության մյուս հատվածներ։