Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնի ծառայելու, ես միանշանակ կողջունեմ. պաշտպանության փոխնախարար

arman-sargsyan-1769496604770-770x_

Եթե դուք հիշում եք, այդ օրենքի նախագիծը և ընդունված օրենքը կոչվում էր կամավոր-պարտադիր, որի շուրջ քննարկումներ ծավալվեցին, թե ինչ է նշանակում պարտադիր՝ եթե կա կամավոր: Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնի ծառայելու, ես միանշանակ կողջունեմ: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք Արման Սարգսյանի հարազատներից որևէ մեկը ցանկություն հայտնել է ծառայության անցնելու, պատասխանեց.

«Եթե ցանկություն հայտնած լինեին, ես կասեի, որ օրինակ իմ քույրը կամ դուստրը ծառայում է այս ինչ կամ այն ինչ զարամասում»: